Գյոզալիս վաճառում եմ, գինը չսակարկելի… Գրիգոր Դանիելյանը մեկնաբանել է, թե ինչու է որոշել վաճառել բնակարանը

Հանրաճանաչ սցենարիստ Գրիգոր Դանիելյանը բավականին դժվարին մանկության ու պատանեկության տարիներ է ունեցել, սակայն կամքի և աշխատասիրության շնորհիվ կարողացել է հասնել լուրջ հաջողությունների։

Գրիգորն ընտանիք է կազմել Հռիփսիմեի հետ։ Նրանք երկու զավակների են մեծացնում։ Գրիգորի և Հռիփսիմեի ջանքեր ու հմտությունների շնորհիվ ընտանիքը բավականին բարեկեցիկ կյանք է կարողացել ապահովել զավակների համար։

Օրերս հայտնվեց հայտարարություն, որով Գրիգոր Դանիելյանը վաճառքի է հանում իրենց բնակարանը, որը վերանորոգելու և գեղեցիկ տեսքի բերելու համար նրանք մեծ ջանքեր են գործադրել։ Գրիգորն այսպիսի հայտարարություն էր տեղադրել․ «Դերասանի տունա, տնից գործի, գործից տուն։

Գյոզալիս վաճառում եմ, գինը չսակարկելի»։ Շատերը շտապեցին ենթադրել, որ Գրիգորի ընտանիքը նույնպես Նահանգներ է պատրաստվում տեղափոխվել։

 

Ինքը՝ Գրիգորը, կանխելով նմանօրինակ մեկնաբանությունները, գրել է․ «Հարգելիներս, ամենևին էլ արտագաղթելու նպատակ չունենք, հակառակը ավելի խորը արմատներ գցելու նպատակով ենք վաճառում»։

ԱՂԲՅՈՒՐ

Понравилась статья? Поделиться с друзьями: