ԲԱՑԱՌԻԿ. Գևորգ Մկրտչյանը բացահայտել է իր և Քրիստինայի հարսանիքի օրը

Ամալյա Հովհաննիսյանի LIFEROOM հաղորդման հյուրը դերասան, երգիչ Գևորգ Մկրտչյանն է։

StarNews-ը հետևել է զրույցին և ձեզ է ներկայացնում հետաքրքիր մտքերը:
Գևորգը զրույցի ընթացքում խոսեց իր անձնական կյանքի և պլանների մասին։
Նա նախ նշեց, որ նոր տուն է գնել, զբաղվում է դրա կահավորմամբ։

«Պատրաստվում եմ հարսանիքիս, ի սկզբանե հենց դա էր նպատակը , ավելի մեծ տուն էիք ուզում , մենք բնակարանում էինք ապրում, որոշեցինք սեփական տուն տեղափոխվել ու փորձում ենք մինչև հարսանիքը հասցնել։ էնտեղ ապրելու ենք ես Քրիստը ու մաման։ Մաման հենց ամենասկզբից Քրիստին շատ ա հավանել, Քրիստի ու մամայի հարաբերությունները շատ լավ են, սենց ասեմ մենք ընտաիքով շատ մտերիմ ենք։

Ես ու Քրիստը ոչ մի դժվար պահի իրար բաց չենք թողնում, եթե անգամ կռված ենք լինում։ Դա լինում ա շատ հազվադեպ, բայց երկուսիս նպատակն էլ նույննա` ունենալ ամուր ու լավ ընտանիք։
Մենք երբեք լուրջ կռիվներ չենք ունենում, մեկ մեկ ես եմ խանդում կամ իր հագուստներից մեկն ինձ դուր չի գալիս ։ Բայց մեկ օրից ավել մենք կռված չենք մնում։

Ես փորձում եմ Քրիստի համար ամեն ինչ անել, ինքը հայր չի ունեցել, ոչ էլ մեծ եղբայր։
Ես գիտակցում եմ, որ էդ բացը երբեք չի լրացվելու։ Ես կորցրել եմ հորս ու գիտեմ, որ ինքը էլ հետ չի գալու, ու ես արդեն հարմարվել եմ էս կյանքին, բայց Քրիստը գիտի, որ իր հայրը կա ու իրա մեջ դեռ էդ փնտրողական վիճակը կա, ինքը միգուցե մտածում ա, որ օրերից մի օր կարողա էդ մարդը գա ու ինչ որ բացատրություն տա։
Ես ամեն դեպքում իրեն միշտ հասկանում եմ։
Ինքը ունի էդ մտածելակերպը, որ բոլոր տղամարդիկ նույնն են, բայց ես միշտ իր կողքին եմ։

starnews.am

Понравилась статья? Поделиться с друзьями: