Ավանդական շուքով․ Վահե Զիրոյանի եղբոր՝ Հովհաննես Զիրոյանի հարսանիքը

Այսօր՝ փետրվարի 25-ին, ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր StarNews-ը, տեղի է ունենում դերասան և հումորիստ Վահե Զիրոյան-ի եղբոր՝ Հովհաննես Զիրոյանի հարսանեկան արարողությունը։

Հարսանիքը կազմակերպված է ավանդական հայկական ձևով։ Առավոտյան փեսայի տունն էր լեցուն հյուրերով, հարազատներով ու ընկերներով, որտեղից էլ ուրախ ու հանդիսավոր մթնոլորտում մեկնեցին հարսնացուի տուն։ Հայկական ավանդույթներին համապատասխան՝ այնտեղից զույգը շարժվեց եկեղեցի՝ ստանալու Աստծո օրհնությունը և ամրագրելու իրենց միությունը Տիրոջ առաջ։

Օրը լի է ջերմությամբ, ժպիտներով ու գեղեցիկ պահերով։ Հարսանիքի քավորն է Մոսո Կարապետյանը, ով այս կարևոր օրը կանգնած է նորապսակների կողքին՝ որպես ընտանիքի ստեղծման խորհրդանշական վկա։

Նշենք, որ Վահե Զիրոյանը սոցիալական հարթակներում ևս կիսվել է իր ուրախությամբ՝ շնորհավորելով եղբորը և ցույց տալով, թե որքան կարևոր և սպասված օր է սա նրանց ընտանիքի համար։

աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями: