Արցունքներ, շաբաշներ ու շքեղ մեքենաներ. Տարվա ամենաթանկարժեք ու քննարկված հարսանիքները

Տարին դեռ չի ավարտվել, բայց արդեն հասցրել է նշանավորվել մի շարք իրադարձություններով, որոնցից են նաև աստղային հարսանիքները, որոնք իրենց հետ բերեցին լայն քննարկումներ, քննադատություններ ու երբեմն անգամ՝ սկանդալներ։

StarNews-ը ներկայացնում է այս տարվա ընթացքում տեղի ունեցած ամենահիշարժան, շքեղ ու քննարկված հարսանիքները։

Դերասան Գոռ Համբարձումյանին կարծես թե հաջողվել է բաց թողնել Մարիամ Ալեքսանյանի հետ կապվածն անցյալն ու նոր կյանք սկսել, իսկ դրա լավագույն ապացույցը այս տարվա ընթացքում տեղի ունեցած նրա հարսանեկան արարողությունն է։ Գոռի կինը՝ Էվելինան հետաքրքրված է լուսանկարչությամբ և մարքեթինգով ու նրա մասին խոսելիս դերասանն ասել էր.

«Հատուկ ջանք չենք գործադրել մինչև հարսանիքը մեր հարաբերությունները գաղտնի պահելու համար, ուղղակի որոշել ենք չհանրայնացնենք, այսինքն իրար հետ նկարներ, ինստագրամյան story-ներ չենք արել։ Իմ ընտրյալը մեր ոլորտի հետ ընդհանրապես կապ չունի, հետաքրքրված է լուսանկարչությամբ և մարկեթինգով։
Իմ զգացողություններն էնպիսին են կարծես Էլվինային շատ վաղուց գիտեմ, իրականում հենց իրան տեսել եմ, մեր հանդիպման առաջին պահին ասել եմ, որ Էլվինան իմ կինը պետք ա լինի, դժվար չեմ էկել ամուսնության որոշմանը, ամեն ինչ շատ արագ եղավ, դա սեր էր առաջին հայացքից։ Ես գտել եմ էն մարդուն ով իմն ա, իմ հոգու և սրտի մարդուն, մարդ ով ինձ ամեն ինչում հասկանում ա։ Ես իրա հետ շատ երջանիկ եմ, հանգիստ ու խաղաղ եմ»։

Հեռուստա և ռադիոհաղորդավար Եգոր Գլումովն էլ ամուսնացրեց ավագ դստերը ու հարսանիքի կադրերը լայն տարածում էին ստացել համացանցում։ Հաղորդավարի դստեր հարսանիքին ելույթ էին ունեցել շոուբիզնեսի մի շարք ներկայացուցիչներ՝ Ռազմիկ Ամյանը, Գարիկը և Սոնան ու ուրիշներ։

Դերասան Լևս Դավթյանի հարսանիքն էլ տեղի ունեցավ ամիսներ շաբաթներ առաջ։ Դերասանի ընտրյալը միջոցառումների կազմակերպիչ Սոնա Հակոբյանն է։ Հարսանիքի քավորի պարտականությունները կատարել էր դերատան Մոսո Կարապետյանն էր, իսկ օրվա ամենաքննարկված թեման՝ Լևսի՝ 395.000 դրամ արժողությամբ կոստյումը։

Երգիչ Էռնեստ Հովհաննիսյանի հարսանեկան արարողությունն էլ նշանավորվեց նրանով, որ հարսնացուն եկեղեցում «Հնազանդ եմ» ասելու փոխարեն ասաց՝ «Տեր եմ», ինչին ի պատասխան՝ քահանան նշել էր. «Արի՛ դու հնազանդ եղիր»։

Թերևս տարվա ամենաքննարկված ու շքեղ հարսանիքը Արտաշ Ասատրյանի դստեր՝ Սյուզիի ու ամուսնու՝ Մարտունի հարսանեկան արարողությունն էր։ StarNews-ը առաջինն էր հանդես եկել այդ բացառիկ նորությամբ ու ներկայացրել կադրեր՝ հարսանիքի ողջ ընթացքից։ Իսկ ահա Արտաշ Ասատրյանը միայն վերջերս խոսեց հարսանիքի մասին ու նշեց.

««Խոսելով դստերս մասին` ասեմ, որ նա շատ ուժեղ մարդ է, ամեն ինչ ինքն է կազմակերպել, թե ինչ և ինչպես պետք է լինի, անգամ իր հագուստի ազգային յուրօրինակ ոճը մեծ ոգևորություն էր առաջացրել իր հետ աշխատող դիզայներների մոտ:

Նրանք չորս ամիս աշխատել են Սյուզիի զգեստի վրա, բոլոր դետալները եղել են արծաթից, որոնք հանվել էին Մշո զարդերի պահման արխիվներից, քանի որ նա` որպես մշեցու թոռ, ցանկացել է ամեն ինչ կրել հենց Մշո գավառի պատմական ոճով: Փառք Աստծո, ամեն ինչ ստացվել էր բարձր ճաշակով և իմ դստեր գեղեցիկ մատուցմամբ: Այս ամենի նպատակը նաև այն էր, որ որպես օրինակ տեսնելով` նոր սերնդի աղջիկները հայկականին ևս մեծ ուշադրություն դարձնեն, քանի որ այն իր ճաշակով և ոճով ոչնչով չի զիջում արտասահմանյանին»։

Արդեն երեկ էլ տեղի ունեցավ երիտասարդ դերասանուհի Էվելինա Շահիրյանի և ռեժիսոր Հովհաննես Ղազարյանի հարսանիքը։ Հովհաննեսը և Էվելինան չէին պահպանել հայկական ավանդական հարսանիքի սկզբունքները՝ որպես հանդիպման վայր ընտրելով եկեղեցին։ Զույգի քավորը և քավորկինն էին դարձել Միկա Ղափլանյանն ու Մարիամ Ադամյանը, իսկ ազապը Մկո Քեբաբչյանն էր։

starnews.am

Понравилась статья? Поделиться с друзьями: