«Արմենիա» TV-ի եթերում կմեկնարկի հայտնի փոքրիկների մասնակցությամբ «Նվագախմբի երեխաները» մյուզիքլը

Երկուշաբթի «Արմենիա» Թիվիի եթերում կմեկնարկի «Նվագախմբի երեխաները» մանկապատանեկան երաժշտական բազմասերիանոց ֆիլմի ցուցադրությունը: BlogNews.am-ն իր ընթերցողներին բազմիցս պատմել է մյուզիքլի մասին՝ նշելով, որ  գործողությունները զարգանում են երևակայական երաժշտական դպրոցում, որտեղ իրենց ուսումնառության ընթացքում հերոսները հաջողացնում են հայտնվել տարատեսակ զվարճալի ու խնդրահարույց իրավիճակներում, որոնցից դուրս գալու համար ստիպված են ցուցաբերել միասնականություն, հնարամտություն ու կամքի ուժ։

Մյուզիքլի գլխավոր պրոդյուսերը Գրիգոր Նազարյանն է, բեմադրող ռեժիսորը՝ Գրիգոր Վահրամյանը, երաժշտական պրոդյուսերը՝ Գրիգոր Կյոկչյանը։ Եթերաշրջանը բաղկացած է տասներկու մասից, իսկ հերոսները երեխաներ են, ովքեր փորձում են մասնակցել հեղինակավոր երաժշտական փառատոնի: Նախագծում նկարահանվել են Անահիտ Ադամյանը` Աշոտ Ղազարյանի թոռնուհին, Ալբերտոն` Գրիգոր Դանիելյանի և Հռիփսիմե Ելինյանի որդին, Ալիկը` Մկրտիչ Արզումանյանի որդին, Դալիթա Ավանեսյանը և այլք։

Նախագծի կրեատիվ պրոդյուսեր, գաղափարի և սցենարի համահեղինակ Ջեյմս Նազարյանը վստահ է՝ այն հավանելու են մեծերը, ծնողները, ուսուցիչները, քանի որ այն ունի շատ մեծ ճանաչողական, ինչպես նաև դաստիարակչական բնույթ. «Սա ավելի ընտանեկան ֆիլմ է: Գրագետ հումորին այս նախագծում առաջնային կարևորություն է տրվել, օրինակ` երեխաները հումոր են անում դասական կոմպոզիտորների մասին»:

Ստեղծագործական թիմը մեծ ուշադրություն է դարձրել նաև նախագծի երաժշտական մասին. նախագծի համար գրվել և ստեղծվել է երեսուն նոր երգ:

Աղբյուր

 

Понравилась статья? Поделиться с друзьями: