Արամ MP3–ն ու կինը նշել են իրենց որդու 6 ամսականը

 

 

Արամ MP3–ն ու կինը` Աննան, նշել են իրենց երկրորդ որդու` Դավթի 6 ամսականը։ Աննան այս առթիվ հրապարակել է Դավթի նոր լուսանկարները և ցույց տվել, որ փոքրիկն օր օրի մեծանում է։

 

Նշենք, որ Դավիթը լույս աշխարհ է եկել հոկտեմվերի 10–ին։ Ծնողները մինչև վերջին պահը չէին կողմնորոշվում` ինչ անուն տալ նրան։ Արամն ու Աննան որդու ծննդյան հաջորդ օրն են կողմնորոշվել՝ ինչ անուն կսազի նրան և ընտրել են Դավիթ անունը։ Արամի խոսքով` մյուս բոլոր անուններն իրեն չէին համապատասխանում։

 

Փոքրիկի ծնունդը շատ սպասված էր զույգի ընտանիքում, նրանց ավագ որդին` Առնոն, արդեն 6 տարեկան է։ Նա ևս անհամբերությամբ սկասում էր եղբոր լույս աշխարհ գալուն։

 

«Առաջին անգամ չգիտես` քեզ ինչ է սպասվում։ Երկրորդ անգամ ավելի փորձառու ես, արդեն գիտես` ով է գալու, առավել ևս, երբ նույն սեռի երեխա է։ Երջանիկ եմ»,– փոքրիկի ծննդից հետո ասել էր Արամը։

 

 

 

Աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями: