Շոումեն Արամ Մելիքյանը շարունակում է շատ ակտիվ հրապարարակումներ անել իր սոցիալական էջերում։ Երեկ Մելիքյան ընտանիքի համար կարևոր օր էր՝ Արամն ու Լիլիթը որպես Քարոր և Քավորկին մասնակցում էին իրենց համար շատ հարազատ մարդկան հարսանյաց արարողությանը։
Արամը մեկ անգամ նշել էր, որ հարսիկին՝ Արմինեին վերաբերում է որպես իր ավագ դստեր և հենց նա էլ հարսիկին դեպի Խորան ուղեկցեց, իսկ հետո արդեն՝ հայրիկի ու դստեր պարի ժամանակ, Արամը նրան պարի հրավիրեց։ Այս պարը հուզեց անչափ էմոցիոնալ էր և հուզիչ։
Հավելենք, որ Արամ Մելիքյանը՝ պատմելով այս զույգի մասին նշել էր.
«Երկար է, բայց կկարդաս։ Ինքն Արմինեն է` ում հետ ես ու Լիլիթը ծանոթացել ենք 10 տարի առաջ, դեռ այդ ժամանակ 14 տարեկան էր: Թե’ ես, թե’ Լիլիթը իրեն սիրել ենք շատ հատուկ ձևվով, ամբողջովին մեր աղջկանման ( իրա մաման ընդհանրապես դեմ չէր): Տարիներ առաջ իր կյանքում հայտնվեց արդեն իմ շատ ուրիշ ընկերը` Գրիշը։
Արմինեն ասեց, որ երբ ամուսնան ուզում է, որ ես ուղեկցեմ իրեն Գրիշի մոտ, ինչպես իր պապա։
Այսօր նրանք ամուսնացան, այսօր այդ օրվա սկիզբը դրվեց, իսկ մեկ ամսից նաև կլինի իրենց պսակադրությունն ու հարսնյաց հանդեսը, որտեղ էլ մենք կլինենք իրենց քավորը:
Նենց, որ կուզեմ բոլորն իմանան, որ չեմ խոսել երբեք, բայց ես ոչ թե ունեմ 2 աղջիկ այլ ունեմերեք աղջիկ:
Գրիշ, Արմին գժվում ենք ձեր համար»։