Ամալյա Հովհաննիսյանի Liferoom հաղորդման հերթական հյուրն էր դարձել Լիկա Մեսրոպյանը, ով զրույցի ընթացքում խոսել էր նաև Խորեն Լևոնյանի վերջին ամուսնության և իրենց որդու արձագանքի մասին։
StarNews-ը ներկայացնում է կարևոր հատվածները.
«Մեկ օր՝ երբ Արամը ինը տարեկան էր՝ անցյալ տարի, հարցրեց «Ինչու՞ պապան մեր տանը չի ապրում», ես այնպես պատասխանեցի, որ երեխային էլի ցավ չեղավ։ Ես Արամին կամաց-կամաց փորձում էի հասկացնել, որ պապան մենակ չի կարող մնալ, պապայի կողքին կին է պետք։ Մի պահ սթրես եղավ՝ մտածում էր պապային կկորցնի, բայց ընդունեց շատ նորմալ և կարծում եմ, որ պիտի ընկալի՝ որպես իր ընտանիքի մի մաս»։