Դերասան Խաչատուր Հունանյանը, ով երկար տարիներ բնակվում է ԱՄՆ-ում, վերջերս հայտնել էր առողջական խնդիրների մասին։ Նրա բուժումը կազմակերպելու համար անհրաժեշտ էր լայն հանրության աջակցությունը։
Հատկանշական է, որ Խաչատուրը հանրությանը դիմում է ոչ միայն իր, այլև առողջական լուրջ խնդիրներ ունեցող երեխաների և այլ մարդկանց համար՝ փորձելով օգնել նաև նրանց։
Այսօր դերասանը հրապարակում է կատարել՝ շնորհակալություն հայտնելով բոլոր նրանց, ովքեր արձագանքել են և աջակցել իրեն։
Ահա նրա գրառումը․
«Շնորհակալություն յուրաքանչյուրին և բոլորին ողջ ջանքերի և աջակցության համար։ Առանց ձեր աջակցության ես կլինեի մութ տեղում։ Աստված օրհնի ձեզ և ձեր ընտանիքները»։
