StarNews-ը նախորդ տարեվերջին հայտնել էր, որ հայաստանյան ամենաշքեղ ռեստորաններից մեկում տեղի է ունեցել սիրված երգիչ, երջանկահիշատակ Արամ Ասատրյանի մահացած որդու`Սեդրակի տղայի նշանադրությունը:
Նշենք, որ ավելի վաղ ներկայացրել էինք լուսանկարներ, որտեղ Արամը նշանադրության օրը սիրելիի մատին մատանի էր դնում և սիրելին հուզվում էր:
Կրտսեր Արամ Ասատրյանը նշանադրված է Աննա անունով աղջկա հետ:
Աննա Նիկողոսյանն Էջմիածնից է, այո, Արամն ու Աննան երկուսն էլ Էջմիածնից են:
Նշանադրվելուց հետո հատկապես Աննայի հանդեպ հետաքրքրությունն էլ ավելի մեծացավ. նրան հետևորդները հարցեր են գրում, հետաքրքրվում զույգի առօրյայով:
Օրերս ծնվել է Աննայի եղբոր փոքրիկը, ում մասնակցությամբ նա հրապարակում էր արել ու նշել, որ իր փոքրիկ սիրո հետ առաջին լուսանկարն է:
Նա շնորհակալություն էր հայտնել իր եղբորն ու կնոջը` այդ հրաշքի համար:
Աննան չի դադարում փոքրիկի մասնակցությամբ հրապարակումներ անել ու այդպիսով իր սերն արտահայտել: Հերթական հրապարակումը ներկայացնում ենք ստորև:
Նշենք, որ վերջերս էլ Աննան իր եղբոր կնոջ մասնակցությամբ հրապարակում էր արել`գրելով հետևյալը.
«Հորքուրի սրտիկ, չեմ համբերում»: