StarNews-ը գրում է. Երգիչ Գևորգ Մկրտչյանն արդեն տարիներ շարունակ շատ ակտիվ գործունեություն է ծավալում՝ իրար հաջորդող հիթային երգեր, հեռուստասերիալում դեր ու իհարկե համերգային շրջագայություններ։
Այս ամենին զուգահեռ քննարկվում է նաև Գևորգի անձնական կյանքը։
Գևորգի սիրելին՝ Քրիատինան շատ արագ սիրվեց հանրության կողմից։
Եվ, ահա այսօր՝ ապրիլի 22 -ին, տեղի կունենա սիրված զույգի հարսանյաց արարողությունը։
Ինչպես, որ հարցազրույցներից մեկում նշել էր Գևորգը` հարսանիքը կլինի մեծ քանակությամբ հյուրերով ու իհարկե շատ շքեղ։
Մեր տեղեկություններով հարսանիքին ներկա կլինեն մոտ 500 հյուրեր։
Դե իսկ առավոտը զույգի համար արդեն գեղեցիկ է սկսվել։
«Պահպանեք այս ամսաթիվը՝ 22. 04.24»,. հրապարակմանը կից նշել էր Քրիստինան, իսկ Գևորգն օրը սկսել է գեղեցկության սրահից։
StarNews-ը ներկայացնում է զույգի առաջին հրապարակումներն ու խոստանում Ձեզ մեկնաբանել ամբողջ հարսանիքն իր բոլոր մանրամասներով։