«Այդ պատմությունը հնարովի է»․Ալեն Սիմոնյանը՝ իր նշանադրության և սիրավեպի մասին

«Tete A Tete» հաղորդման հյուրը այս անգամ Ալեն Սիմոնյանն էր։ Զրույցին հետևել է StarNews-ը՝ առանձնացնելով նրա նշանադրության վերաբերյալ ամենաքննարկվող հատվածները։

Հաղորդման ընթացքում հաղորդավարը նախ շնորհավորել է Սիմոնյանին նշանադրության կապակցությամբ՝ ընդգծելով, որ վերջին շրջանում հանրության և մամուլի ամենաքննարկվող թեմաներից մեկը հենց նրա անձնական կյանքն է։ Քննարկումների կենտրոնում էր նաև այն հանգամանքը, որ մամուլում շրջանառվում էին տեղեկություններ, թե նրա ընտրյալը՝ Անելյա Գուբրյանը, իբր իր մտերիմ ընկերոջ դուստրն է։

Այս հարցին պատասխանելով՝ Ալեն Սիմոնյանը նշել է, որ այդ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։

«Դա սուտ է, կատարյալ սուտ է։ Թեպետ ես դրա մեջ վախենալու բան չեմ տեսնում, բայց նման բան գոյություն չունի։ Դա հնարովի պատմություն է։ Ես նրա ծնողներին Երևան քաղաքից ճանաչում եմ, իրար ճանաչում ենք երևի մոտ 20 տարի, բայց մենք ընկերներ չենք եղել, դա իրականությանը չի համապատասխանում»,- ասել է նա։

Հաղորդավարը նաև հետաքրքրվել է՝ արդյոք սիրահարվել է առաջին հայացքից։ Սիմոնյանը նշել է, որ դժվար է միանշանակ ասել, սակայն հնարավոր է, որ այդպես էլ եղել է։

«Դժվար է ասել, բայց երևի այո։ Բայց ես այնպիսի կարգավիճակ ունեի, որ այդ միտքը ինձ միշտ խանգարել է։ Ես երկար ժամանակ փորձել եմ հերքել դա և կարծես փախչել իրականությունից, բայց եղավ այն, ինչ եղավ»,- նշել է նա։

Զրույցի ընթացքում անդրադարձ է եղել նաև այն հարցին, թե ինչպես է պատահում, որ մարդը, ունենալով ընտանիք, կարող է սիրահարվել մեկ ուրիշին։ Այս թեմային արձագանքելով՝ Ալեն Սիմոնյանը խոստովանել է, որ սիրահարվելուց հետո բազմիցս փորձել է զսպել իր զգացմունքները, սակայն դա չի հաջողվել։

աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями: