Ամալյա Հովհաննիսյանի Liferoom հաղորդման հերթկան հյուրն էր դարձել դերասան Աշոտ Տեր-Մաթևոսյանը, ով զրույցի ընթացքում խոսել էր անձնական մի քանի հարցերի շուրջ։
StarNews-ը հետևել է զրույցին՝ առանձնացնելով կարևոր հատվածները։
Իմ և Սոֆյայի հարաբերությունների սկզբում բնականաբար չէինք կարող բարձրաձայնել, որովհետև մարդիկ նախ պետք է իրար ճանաչեն, մեր մտածելակերպը մի քիչ այլ է, հասնեինք ինչ-որ մի մակարդակի, հետո նոր հրապարակեինք։ Ամեն դեպքում հանրային դեմք լինելով հանդերձ՝ չես կարող լրիվ մեկուսանալ։ Դրական էմոցիաները իմ համար ավելի կարևոր են, որ մնան մեր ընտանիքի տիրույթում, դա ներանձնական է։ Ես սիրում եմ իմ ընտանիքին, կնոջը, բալիկին, բայց այդ հրապարակայինը չի հաստատում քո իսկական վերաբերմունքը քո ընտանիքի հանդեպ։ Մեր հասարակությունը մի քիչ սուր է նայում այդ ամեն ինչին՝ կնոջ բաժանվելուն, բայց եթե ընտանիքում չկա սեր, փոխադարձ հարգանք, ինչու՞ կինը իրավունք չունի որոշելու, որ ինքը չի ուզում դժբախտ ապրել։ Իհարկե, ամուսնալուծությունը լավ չի։ Բայց գուցե ամուսնանալուց առաջ պիտի այնքան հասուն լինես որոշում կայանելու համար, որ հետո չկանգնես նման հարցերի առաջ։ Այդ բարդ, ծանր մթնոլորտում խեղվում են նաև երեխաների ճակատագրերը։ Դրա համար քայլ անելուց առաջ ես կարծում եմ շատ լուրջ է պետք մոտենալ այդ հարցին։
Թող ոչ մեկին չթվա, թե մեր մոտ ամեն ինչ շատ հարթ է, վեճեր, տարաձայնություններ լինում են, բայց կա մի կարևոր բան, մարդիկ պիտի իրար սիրեն, ուզենան պահել ընտանիքը, սիրուցա բխում այդ ամեն ինչը։ Որովհետև երբ ամուսնանում ենք ու երեխաներ ենք ունենում, դադարում ենք միայն մեզ համար ապրել։ Մենք ավելի հասուն ու գիտակից տարիքում ենք ծանոթացել։ Սկզբում մեր մտքով էլ չի անցել։ Ուղղակի որպես կոլեգաներ շատ ժամանակ ենք իրար հետ անցկացնում, տեսնում ես մարդում մտածելակերպը, պահվածքը, իր մարդկային տեսակը, այդտեղ կեղծել չի լինում; Դա եղել է ինքնաբերաբար։ Ես հատուկ ինչ-որ բաներ չեմ արել։ Ես միշտ կանանաց հանդեպ ունեցել եմ հարգանք։ Այնքան ազնվություն եմ ունեցել, որ եթե անգամ ինչ-որ բան էլ եղել է, չեմ փորձել ավելի զարգացնեԼ; Այդ զսպվածությունը եղել է իմ մեջ։ Մինչև չեմ հասկացել, որ Սոֆյայի մոտ էլ ինչ-որ բան կա և ինքը այքան համարձակություն է ունեցել, որ որոշում է կայացրել և ամուսնալուծվել է։ Երկուսիս կողմից էլ այդ զսպվածությունը եղել է։
Աշոտը առաջին ամուսնությունից դուստր ունի և խոսելով նրա մասին նշել էր․
Այս պահի դրությամբ չունենք կապ, իմ աղջիկը իմն է։ Ուղղակի հիմա ես այդ թեմայի շուրջ չեմ ուզում խոսել, որովհետև լիքը բաներ կան, որոնց պետք է պատասխանել, թե ինչու է հիմա այսպես, ինչու կապ չունեմ, պետք էբարձրաձայնեմ լիքը բաներ, արանք չեմ ուզում անել։ Դա կարող է վնասել իրեն, վնասել ինձ։ Ինքը իմն է և այս անդունդը վերանալու է, չգիտեմ՝ երբ։ Բայց, երբ ինքը արդեն գիտակից տարիքում կլինի, ես վստահ եմ, որ ինքը ինձ կհասկանա։