Ահա, թե ինչպես են հшյտնիները նշել ու շնորհшվորել Սուրբ Զատիկը․ ՖՈՏՈ

Այսօր հայ առաքելական սուրբ եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Հարության տոնը: Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը կոչվում է նաև Զատիկ։Հայ հայտնիները սոցցանցերի իրենց էջերում հրապարակումներ են կատարել՝ բոլորին շնորհավորելով տոնի առթիվ։

«Քրիստոս Հարյավ ի մեռելոց. Մեզ և ձեզ մեծ Ավետիս…Թող Քրիստոսի Հարությամբ մենք կարողանանք նորից կյանքի գալ… ՆՈՐ ԿՅԱՆՔԻ…մեռած էինք՝ սկսենք ապրել, քնած էինք՝ արթնանանք ի վերջո, հուսահատ էինք՝ հույսի շող վառվի, ընկճված էինք՝ ուժ գտնենք իրենով, անկյալ էինք՝ կարող դառնանք, ինքնակործան էինք՝ դառնանք կառուցող ու առողջանանք, հիվանդ էինք՝ բուժվենք, նյութի ու ձևի գերի էինք, հետ գանք ներս՝ հոգուն ու իրական հավատքին…Մենք՝ դարեր ի վեր, չկարողացանք պաշտպանել մեր Հավատքը՝ բերելով նրա անկեղծության ամենամաքուր ու հոգևոր իրական աստիճանին:

Ձևը կերավ բովանդակությանը, չարը՝ բարուն, իսկ արտաքին նյութապաշտությունը՝ մեր ներսի փխրուն հոգին:Քրիստոսը Սեր էր. մենք չսովորեցինք սիրել իրար, մեր ունեցած դրախտ- Հայրեինքը սիրել գործով, մեր Ընտանիքը պաշտպանել խոհեմությամբ, ու մեր Հոգու Տաճարները պահպանել կանգուն՝ աղոթքով, իսկական Հավատքով, ու անձև Սիրով… տարածական ու տիեզերական ուժեղ սիրով, ինչպես, որ մեզ սիրեց ՆԱ:Թող Հարության խորհուրդը մեզ՝ ողջերիս տա խոհեմություն ու մեր բոլոր նահատակաված Հոգիներին ի խաղաղություն՝ Ապրելու, պայքարելու ու վերջապես մեր Հոգին տեսնելու կարողություն:
ՕՐՀՆՅԱԼ Է ՀԱՐՈւԹՅՈւՆԸ ՔՐԻՍՏՈՍԻ

Հ.Գ. Երեկ շատերը Ճրագալույցի պատարագից հետո էին եկել, ու սպասում էին, որ կրակը տանեն իրենց տուն…(( Կրակը լույս չի վառի մարդու հոգում, եթե հավատքը չկա…Լույսը ձեր Հոգում վառած տարեք, ոչ թե՝ ձեռքին…», -սոցցանցերի իր էջերում հրապարակված լուսանկարին կից գրել է Նազենի Հովհաննիսյանը։Լուսանկարներ է հրապարակել նաև դերասան, հումարիստ Գրիգոր Դանիելյանի կինը՝ Հռիփսիմե Ելինյանը։ Կադրերում զույգի որդիներն են Ալբերտոն և Ռոբերտոն։Տոնի առթիվ սիրելիի հետ լուսանկար է հրապարակել հայ շախմատիստ Լևոն Արոնյանը։Երգչուհի Աննա Դովլաթյանն իր էջում հրապարակել է դստեր՝ Կարինայի լուսանկարները և կից գրել․ «Շնորհավոր Սուրբ Զատիկ, թող Աստծո օրհնությունը միշտ բոլորիս հետ լինի, և այս սուրբ օրով իմ աղջիկը դարձավ 9 ամսական»։Ինստագրամի իր էջում ընտաներկան լուսանկարներ է հրապարակել նաև երգիչ Գուրգեն Դաբաղյանի կինը՝ Իննան։

Դստեր՝ Միլայի լուսանկարները հրապարակելով՝ Սուրբ Հարության տոնը շնորհավորել է նաև երգչուհի Սիլվա Հակոբյանը։

(Visited 143 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: