7 իր, որոնք անհաջողություն են բերում տուն

Եթե դուք հավատում եք ֆեն-շուի կանոններին կամ նշաններին, ապա հաշվի առեք այն իրերի ցուցակը, որոնք անհաջողություն են տուն բերում:

Եթե չեք հավատում, միևնույն է, լսեք հետևյալ խորհուրդներին, միգուցե փոխելով ինտերյերը` դուք ձեր կյանքը նույնպես դեպի լավը կփոխեք:

Փչացած ժամացույց

Ըստ ֆեն-շուի՝ ցանկացած կոտրված իրեր տանը պահելը վատ նշան է։ Սակայն չաշխատող ժամերը համարվում են բացասական էներգիայի առավել ուժեղ աղբյուր: Պահպանվել են XIX-րդ դարի ամերկացի քարոզիչի մեմուրաները, ով ապացուցում էր կապը կոտրված ժամացույցների և դրան հետևող անհաջողությունների միջև:

Սև դուռ

Դռների միջով տուն են մտնում ոչ միայն տանեցիները և հյուրերն, այլև էներգիան: Համաձայն ֆեն-շուի սև գույնի դռները անհաջողություն են ձգում: Միայն, եթե ձեր դուռը նայում է հյուսիս, այս կանոնը չի աշխատում:

Հին օրացույց

Ոչ միայն անցյալ տարիների օրացույցը, այլև անցյալ ամսվանից չփոխաց էջը: Անցյալը պետք է գնա, այն չի կարելի պահել: Մնալ անցյալում նշանակում է չունենալ ներկա:

600x580

Կոտված սպասք

Դեն նետեք առանց ափսոսալու նույնիսկ թեթևակիորեն ճաքաց ամանը կամ բաժակը: Ըստ ֆեն-շուի՝ սպասքը խորհրդանշում է առողջություն և ընտանիք: Երբ դուք ուտում եք ճաքած ամանից, ապա անհաջողություն եք ձգում ձեր և ձեր մտերիմների համար:

Փշերով բույսեր

Փշերով բույսերը (բացառությամբ վարդերի) բացասական էներգիա և անհաջողություն են բերում տուն: Այդպես են ասում ֆեն-շուի գիտակները:

Թոռոմած բույսեր

Եթե բույսերից մեկը մահացել է, գցեք այն: Նույնիսկ թոռոմած ծաղիկներն են բացասական էներգիա կրում իրենց մեջ, էլ ինչ ասել՝ մի ամբողջ ծաղկամանի մասին:

600x580

Ճոճորվող բազկաթոռ

Իռլանդացիները համոզված են, որ դատարկ ճոճորվող բազկաթոռը բացասական էներգիա է գրավում, «շտապեցնում» ընտանիքի անդամներին նստել դրա մեջ: Ավելի վատ է, եթե այն ինքն իրեն է ճոճրվում: Գցեք ճոճորվող բազկաթոռը և գնացեք զբոսնելու:

Աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями: