4 օր ոչ աշխատանքային է

Ապրիլի 30-ի աշխատանքային օրը կտեղափոխվի մայիսի 5-ին` շաբաթ օրը: Այս որոշումը կընդունվի կառավարության այսօրվա դռնփակ նիստում:

Ապրիլի 30-ի աշխատանքային օրը տեղափոխելը հնարավորություն կտա Հայաստանի քաղաքացիներին մայիսի 1-ի տոնական օրից առաջ ունենալ հանգստյան օրեր: Այնպես որ, առաջիկայում աշխատողները կհանգստանան 4 օր՝ ապրիլի 28-ին, 29-ին, 30-ին և մայիսի 1-ին:

Նշենք, որ մայիսի 1-ին  աշխարհի ավելի քան 140 երկրներում նշվում է Աշխատանքի և աշխատավորների միջազգային օրը: Այդ օր նշվում է նաև Հայաստանում, և  համաձայն ՀՀ պետական տոնացույցի, ոչ աշխատանքային օր է:

Աղբյուրը HARTAK.am

Понравилась статья? Поделиться с друзьями: