1 տարուց ավել է ինչ չէի եղել Արաբական Էմիրություններում․․․արաբ ընկերոջս փող էի բերել․․․ զարմացավ, ասում ա բա փա՞կ չի եղել ձեր երկիրը

«Արտ Լանչի» հիմնադիր Բակուր Մելքոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

1 տարուց ավել է ինչ չէի եղել Արաբական Էմիրություններում։ 3 օր առաջ եկա։ Դե արաբ ընկերս ինչպես միշտ երդվեց, որ կնեղանա, եթե հյուրանոցում մնամ, Դուբայի իր տունը պատրաստ սպասում էր մեզ։ Նույնիսկ բարձրակարգ հյուրանոցում այդպես չեն դիմավորում՝ արաբական քաղցրավենիքներով և էկզոտիկ մրգերով լիքը սեղան, սառը ըմպելիքներ և մեր տրամադրության տակ մի ինդոնեզացի սպասարկող։

Դե ընկերոջս փող էի բերել, որովհետև մի հյուրատուն է գնել Երևանում։ Զարմացավ, ասում ա բա փա՞կ չի եղել ձեր երկիրը, հետո էլ պшտերшզմ, ի՞նչի ես ինձ գումար տալիս։ Դե, ասում եմ կապ չունի, որոշակի էլի աշխատել է, իր ծшխսերը հանել է և եկամուտ է ունեցել։ Ասում է, այ դրա համար էլ վստահում եմ քեզ, չես խաբում, հենա թուրք գործընկերս էնքան բողոքեց իր երկրից, տնտեսական վիճակից, կпվիդից, որ ես եմ իրեն փող ուղարկել ու որոշել եմ վաճառել բիզնեսս ու դուրս գալ Թուրքիայից, ավելի լավ է Հայաստանում ներդրում անեմ։ Եվ ահա երկու օր է քննարկում ենք, թե Հայաստանում ինչ ոլորտում արաբ ընկերս ներդրում անի։

Այսքան տարիների ընթացքում արաբ գործընկերս երբեք հաշվարկ չի ուզել, թեկուզ հա ուզեցել եմ ներկայացնեմ իրեն, ասում է՝ ես քեզ վստահում եմ և քո հետ ցանկացած ներդրում կանեմ…

Վստահություն՝ ահա ամենադժվար և ժամանակ պահանջող, բայց նաև ամենամեծ ձեռքբերումը, որ կարող է ունենալ մարդը տարիների ընթացքում։ Եղեք ազնիվ գործընկերների հետ, անկախ իրենց ազգությունից, դրված գումարի չափից, դիրքից և դուք միշտ կունենաք աշխատանք, պատվերներ, բիզնես առաջարկներ և իհարկե լիքը գումար ներդնելու առաջարկներ։ Չխաբելը առաջին հերթին ձեզ է ձեռնտու…

Արդար աշխատանքային շաբաթ եմ մաղթում բոլորիս։

(Visited 113 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: