Քրեական գործեր ՊԵԿ նախկին ղեկավարների նկատմամբ՝ 3,5 միլիարդ թալանի համար

հայտնի դարձավ, որ Հայաստանի Հանրապետության վարչապետին առընթեր ազգային անվտանգության ծառայությունը կոռուպցիոն, տնտեսական բնույթի հանցագործությունների դեմ պայքարին ուղղված իր գործառույթների իրականացման շրջանակներում բացահայտել է հանցավոր սխեմա, որը կապված է «Նորֆոլկ Քոնսալթինգ» ՍՊԸ-ի հետ։

Հիշեցնենք, որ դեռևս 2017 թվականին Politik.am-ը գրել էր, որ այս ընկերությունը, որը հիմնվում էր ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանի հովանու ներքո գրանցված է օֆշորային գոտում։ Ընկերությունը Թուրքիայից, Չինաստանից եւ Արաբական Միացյալ Էմիրություններից բեռնատարներով տեղափոխվող հավաքական բեռների մաքսազերծմամբ էր զբաղվում և նույն գործառույցը իրականացնող մյուս կազմակերպություններին դուրս էր մղել դաշտից ՊԵԿ մղեկավարների գործուն աջակցությամբ։ Ընկերությունը ղեկավարում էր ՊԵԿ նախկին նախագահ Վարդան հարությունյանի ընկեր, «Գազպրոմ Արմենիա» ընկերության նախկին հաշվապահ Արմեն Ունանյանը։

Եվ ահա ՀՀ ԱԱԾ-ն բացահայտել է, որ այս ընկերությունը իր գործունեության ընթացքում պետությանը չարամտորեն չի վճարել ավելի քան 3,5 միլիարդ դրամ հարկեր և տուրքեր։ Ընկերության ղեկավար Արմեն ՈՒնանյանը և ևս երկու աշխատակիցներ ձերբակալվել են․ իսկ Ունանյանի տանից ԱԱԾ-ն առգրավել է ավելի քան 500 հազար ԱՄՆ դոլար։

Վստահաբար կարելի է ասել, որ այս ընկերությունը անօրինականություններ չի գործե առանբց ՊԵԿ ղեկավարության իմացության, թույլտվության և աջակցության։ Ի վերջո չպետք է մոռանալ, որ ընկերության ստեղծումից հետո ՊԵԿ-ն ամեն բան արեց, որպեսզի նա դառնա մոնոպոլ իր դաշտում։ Իհարկե ԱԱԾ-ն հայտնում է, որ ՊԵԿ նախկին նախագահի երկու տեղեկալներ հարցքաննվել են, սակայն կարծում ենք դա բավական չէ։ Հարցաքննությունը բավարար չէ, հատկապես այն դեպքում, երբ ամիսներ առաջ ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Սամվել Ավետիքյանը լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում հայտարարել էր, որ «Նորֆոլկ Քոնսալթինգ» ՍՊԸ-ն լինելու է իրենց վերահսկողության տակ․«Ստեղծվելու է նոր կազմակերպություն, որը լինելու է մեր վերահսկողության տակ»,-ասել էր Ավետիքյանը։

Եվ եթե ընկերությունը եղել է ՊԵԿ վերահսկողության տակ, ապա կատարված անօրինականության և պետությանը հասցված 3,5 միլիարդ դրամ վնասի համար պատասխանատվություն պետք է կրի նաև ՊԵԿ նախկին նախագահը և իր տեղակալները։ Այնպես որ այս պահին չի բացառվում, որ ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանի և իր տեղակալների նկատմամբ էլ քրեական գործեր հարուցվեն։

աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями: