«Քննարկում էինք՝ երբ ենք Արարատ սարը հետ բերելու»․ Արմեն Սարգսյանն ընթրել է Էլթոն Ջոնի հետ

Բրիտանացի լեգենդար երգիչ Էլթոն Ջոնը հավանաբար հաջորդ տարի Հայաստանում համերգ կտա։ News.am-ի հաղորդմամբ, այս մասին ասել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը, ով Էլթոն Ջոնի հետ ընթրել է «Անկյուն» ռեստորանում։

Հարցին, թե ինչ են քննարկել Էլթոն Ջոնի հետ, Արմեն Սարգսյանը պատասխանել է կատակով. «Քննարկում էինք, որ Հայաստանում հոյակապ ուտելիք կա։ Եվ քննարկում էինք՝ երբ ենք Արարատ սարը հետ բերելու»։
Նախագահը նշել է, որ երգիչը հայկական ուտելիքներից փորձել է ամեն ինչ և հավանել է։

Հարցին, թե ինչ նպատակով է երգիչը ժամանել Հայաստան, Արմեն Սարգսյանը պատասխանել է. «Էլթոնը բարեկամ է, իմ բարեկամը, պարոն Վաչե Մանուկյանի բարեկամը, Րաֆֆի Մանուկյանի բարեկամը և այստեղ եկել է հիմնականում բարեգործական ծրագրերով, երեխաների համար։ Հավանաբար մյուս տարի կգա համերգով»։

Понравилась статья? Поделиться с друзьями: