Քիչ առաջ Ստյոպա Սաֆարյանը վթարի է ենթարկվել. մանրամասներ

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ ավտովթարի է ենթարկվել Ստյոպա Սաֆարյանը։

Ժամը 13։30-ի սահմաններում Ս. Սաֆարյանը իր վարած Lexus մակնիշի 07 RX 907 համարանիշի ավտոմեքենայով Տավուշի մարզի Ծաղկավան գյուղի վարչական շրջանում դեռևս անհայտ պայմաններում դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել։

Բարեբախտաբար, տուժաներ չկան։ Այս պահին դեպքի վայրում աշխատում են ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ հետաքննիչի գլխավորությամբ։

Ոստիկանությունը պարզում է, թե արդյո՞ք Ս. Սաֆարյանը ավտոմեքենայում ուղևորներ ունեցել է։

աղբյուր

(Visited 320 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: