«Տագնապալի լուրեր ենք ստանում». Նիկոլ Փաշինյան
Բյուջետային քննարկման ժամանակ ՀՀ վարչապետն իր ելույթում ասաց, որ ռազմաքաղաքական իրադրությունը տարածաշրջանում մնում է բավականին լարված. «Դա կապված է ոչ միայն մեր ունեցած բարդ հարաբերությունների հետ, այլև՝ գլոբալ պրոցեսների՝ ՌԴ-Ուկրաինա, հիմա շատ տագնապալի լուրեր ենք ստանում նաև Իրանի ու Աֆղանստանի սահմանին տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ… Մենք որդեգրել ենք խաղաղության օրակարգ ու ռազմավարություն, և անում ենք հնարավորը՝ այն կյանքի կոչելու համար»,- նշեց Փաշինյանը՝ անդրադառնալով նաև նախորդ շաբաթ Մոսկվայում տեղի ունեցած եռակողմ հանդիպմանը: