Վիրուսով վարակվելուց բացի ավելի վատ բան էլ կա.Աշոտ Ասատրյան

Հնարավոր է 15 րոպե փողոցում մնալու պատճառով ընդմիշտ հեռանաք ձեր համար ամենաթանկ մարդկանցից:

Պետական ամենաբարձր մակարդակով հայտարարվում է, խնդրում են մարդկանց ընդամենը մի քանի օր տանը մնան, որպեսզի մասնագետները պայքարեն վիրուսի դեմ: Փոխարենը որոշ մարդկանց կրկին դուրս են գալիս, կրկին հավաքվում են, զրուցում են:

Շատերը մտածում են, որ վիրուսը հաստատ իրենց չի կպնելու: Շտապեմ երևի տեղեկացնել ու հիասթափեցնել, որ ոչ մեկդ ապահովագրված չեք դրանից:

Վիրոսով վարակվելուց բացի ավելի վատ բան էլ կա: Դա վիրոսուակրի մեկուսացումն է: Եթե դուք կամ ձեր հարազատը, հեռու տնից, տեղից, վարակվեք, ապա ստիպված եք լինելու մեկուսացված ապրեք ձեր հարազատներից, չեն գալու ու դուք էլ չեք գնալու հիվանդին այցի:

Տանը մնալը կարող եք օգտագործել ու ուսումնասիրեք վիրուսի հետևանքները և ընթացքը: Ավելի ազդեցիկ լինելու համար խորհուրդ կտամ ուսումնասիրեք առավել դժբախտ դեպքերը:

Աշխարհում ամենադժվար բանը դա մեկուսացված հիվանդ լինելն է, երբ դու որպես այդպիսին խնամքին կարիք ունես, սակայն քեզ խնամող հարազատ չունես, քեզ խնամում է ձեռնոցներով ու դիմակով պաշտպանված անձ, ում հնարավոր է կյանքում ոչ տեսել ես, ոչ էլ կարող է տեսնես:

Աշխարհում կորոնավիրուսով վարակված հազարավոր քաղաքացիներ օրերով մեկուսացված են լինում իրենց ընտանիքներից, շատերի հարազատները այդպես էլ չեն կարողանում իրենց հարազատի վերջին օրերին ներկա լինեն, չեն կարողանում նույնիսկ կազմակերպեն նրանց թաղումները, պարզապես տեղեկացվում են, որ իրենց հարազատը զոհ գնաց վիրուսին և վերջ… հասկանում եք չէ՞, մի քանի օր առաջ մարդը ձեզ հետ նստած էր տանը, սակայն ձեր կամ իր անուշադրության , անպատասխանատվության պատճառով նա այլևս չկա ու դուք էլ նրա վերջին վայրկյանները չեք տեսել:

Մի վտանգեք ձեր ու ձեր հարազատների կյանքը, մնացեք տանը, առողջ եղեք, թույլ տվեք, որպեսզի բժշկական համակարգը պայքարի վիրուսի դեմ, իրենք ևս ցանկանում են տուն գնան, տանից դուրս գալով դուք ևս մի քանի օր պահում ենք նրանց հիվանդանոցներում:

Հաղթելու ենք համաճարակին: Առողջանալու ենք:

(Visited 10 936 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: