ՎիվաՍել-ՄՏՍ-ը զգուշացնում է. Ինչ է կատարվել

ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է.

«ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ քիչ առաջ Գյումրիից ստացվել է ահազանգ այն մասին, որ ընկերության մի քանի բաժանորդներ ստացել են հեռախոսազանգեր, և ՎիվաՍել-ՄՏՍ-ի անունից հանդես եկող մարդիկ պահանջել են տրամադրել անձնական տվյալներ՝ իբրև ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից կազմակերպվող վիճակախաղին մասնակցելու նպատակով:

ՎիվաՍել-ՄՏՍ-ը պաշտոնապես տեղեկացնում է, որ վերը նկարագրված գործողությունների հետ ընկերությունը որևիցե առնչություն չունի: Ընկերությունը հորդորում է բաժանորդներին զգուշանալ և զերծ մնալ անձնական տվյալներ պարունակող տեղեկություններն անհայտ անձանց փոխանցելուց:

ՎիվաՍել-ՄՏՍ-ը ևս մեկ անգամ տեղեկացնում է, որ ընկերության գործունեությանը վերաբերող տեղեկությունների, այդ թվում՝ ընկերության կողմից կազմակերպվող վիճակախաղերի եւ այլ միջոցառումների վերաբերյալ տեղեկությունների աղբյուր են հանդիսանում ընկերության պաշտոնական կայքէջը, ֆեյսբուքյան էջը, ինչպես նաև՝ Զանգերի կենտրոնի 111 ծառայությունը»

Իրավաբան.net

(Visited 19 827 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: