Վերջին շրջանում բացի այն, որ շատ օգտատերեր իրենց գլխավոր նկարնրը փոխում են վարչապետի նկարով, նաև մի քանի էջեր են հայտնվել, որոնք Փաշինյանի «անունից» (քանի որ կրկին Փաշինյանի նկարն է գլխավոր) կոնկրետ կոչեր են անում․ օրինակ՝ չօգտվել «Երևան Սիթի» և «Սաս» սուպերմարկետներից։
Վարչապետը այսօր յուրօրինակ «ինֆորմացիոն» պատերազմ է հայտարարել այ էջերին՝ իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում տեղադրելով դրանք՝ համապատասխան վերտառությամբ․ «Հարգելի բարեկամներ, սա կեղծ էջ է. խնդրում եմ report անել It’s a scam կետը նշելով։ Շնորհակալություն»։
Փաշինյանը արդեն երկու նմանատիպ էջ է հայտնաբերել։ Բայց դատելով Ֆեյսբուքում դրանց առատությունից՝ վարչապետի ֆեյսբուքյան շաբաթօրյակը դեռ երկար է տևելու։