Վաղը 10-12 ժամով գազամատակարարումը կդադարեցվի մի շարք հասցեներում

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հունիսի 20-ին՝ ժամը 9:00-ից մինչև ժամը 19:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Վանահովիտ թաղամասի, հարակից առանձնատների գազասպառողների և տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը:

Ժամը 9:00-ից մինչև հունիսի 21-ը ժամը 21:00-ն, կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Լճաշեն, Չկալովկա, Նորաշեն գյուղերի, Գագարին ավանի գազասպառողների, սեփականատեր Աբովյան Խաչատուրի, սեփականատեր Համբարձումյան Սուրենի, «ԵրՌու», «Վովսամ», «Սեդամի», «Տ.Ա.Գազ», «Գարչինո» ՍՊԸ-ների

ԱԳԼՃԿ-ների, «Ճանշին», «Լիհնիտիս», «Գեգասթար», «Արա Արեգ», «Ռանչպար», «Սֆերա տեխսերվիս», «Նոյ Լենդ», «Ծովածոց», «Ծովասար», «Ավտոտեխսպասարկում ԷՄԷԼ» ՍՊԸ-ների, հարակից այլ կազմակերպությունների և տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը:

(Visited 298 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: