Վաղը՝ նոյեմբերի 19-ին, տոնական օր է

Հայ Եկեղեցին այս տոնով նշում է բոլոր այն սրբերի հիշատակը, որոնց անունները չեն անցել Տոնացույցի կամ եկեղեցական օրացույցի մեջ, սակայն նրանց սուրբ անունները գրված են Երկնքի արքայության սրբազան մատյանում:

Քրիստոնեական հալածանքների և հավատի համար մղված բազում պատերազմների ժամանակ շատերն են նահատակվել, որոնց անունները, ցավոք, չեն պահպանվել և հասել մեզ:

Ուստի, եկեղեցին հաստատել է այս նվիրական տոնը հենց նրանց հիշատակը ոգեկոչելու համար: Անձեր, որոնք իրենց թանկ արյունը հեղեցին հանուն Քրիստոսի և նրա խորհրդավոր մարմնի` եկեղեցու շինության:

(Visited 258 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: