Ստյոպա Սաֆարյանն իր մասնակցությամբ ավտովթարի մասին․․․

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում ՝

«Սիրելի ընկերներ, ինչպես արդեն տեղյակ եք ԶԼՄ-ներից, այսօր Տավուշի մարզում իմ ավտոմեքենայով վթարի ենթարկվեցինք (ավտոմեքենայի աջ անվադողերը մի փոքր դուրս եկան կողնակ, որտեղի խիճն ու փոսը անկառավարելի դարձրին մեքենան): Մեքենայում գտնվողներից ոչ մեկ որևէ կերպ կամ չափով չի տուժել։ Որքան էլ զարմանալի լինի, ոչ մի խազ չկա որևէ մեկի վրա, ինչի համար շնորհակալ եմ Աստծուն և ճակատագրին։ Բոլորիդ շնորհակալ եմ ուշադրության, անհանգստության ու մաղթանքների համար։ Մենք ողջ և անվնաս մեր հարազատների հետ շարունակում ենք նշել Վարդավառը։ Լավ եղեք բոլորդ, անշառ և անփորձանք»։

(Visited 183 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: