«Սասնա ծռերն» ազատ չարձակվեցին. դատարանը մերժեց միջնորդությունը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ մայիսի 11-ին կայացավ առանձին վարույթով քննվող ՊՊԾ գնդի գրավման գործով դատական նիստը:

Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում քննվում են մեղադրյալներ Արամ Մանուկյանի, Հովհաննես Հարությունյանի, Թաթուլ Թամրազյանի, Արամ Հակոբյանի, Տիգրան Մանուկյանի, Արայիկ Հակոբյանի, Վարդան Գերավետյանի, Մարտիրոս Հակոբյանի, Սերգեյ Կյուրեղյանի, Գևորգ Իրիցյանի և Թորոս Թորոսյանի գործերը:

Նրանց պաշտպանները միջնորդել էին փոփոխել իրենց պաշտպանյալների խափանման միջոցներն ու ստորագրությամբ ազատ արձակել դատարանի դահլիճից: Ըստ պաշտպանների՝ քաղաքական իրավիճակ է երկրում փոխվել և այլևս հիմքեր չկան նրանց անազատության մեջ պահելու:

Շուրջ 4 ժամ անց վերադառնալով խորհրդակցական սենյակից՝ դատարանը որոշեց մերժել պաշտպանների՝ իրենց պաշտպանյալների որպես խափանման միջոց ընտրված կալանքը վերացնելու և այն գրավով փոխելու վերաբերյալ միջնորդությունները:

Փաստաբան Արայիկ Պապիկյանն էլ նկատել է, որ սա սաբոտաժ էր նոր վարչապետի և հեղափոխության դեմ:

աղբյուրը

Понравилась статья? Поделиться с друзьями: