Պարոն Դեմոյանին լրջանալու և սթափվելու կոչ եմ անում, որովհետև էն, ինչ-որ նա գրել է չի համապատասխանում իրականությանը, լրագրողների հետ զրույցում ասել է ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը՝ անդրադռնալով Հայկ Դեմոյանիգրառմանը:
«Մենք այնտեղ գնացել էինք որպես լիազոր մարմին և պարոն Դեմոյանին լրջանալու և սթափվելու կոչ եմ անում, որովհետև էն, ինչ-որ նա գրել է, չի համապատասխանում իրականությանը: Նա այնտեղ աշխատասենյակ չունի, քանի որ տևական ժամանակ որևէ պաշտոն չի զբաղեցնում ինստիտուտում: Ես այս հարցով գրավոր կդիմեմ ոստիկանապետին, որպեսզի այս կարգազանցին, որևէ պաշտոն չունեցող ինքնակոչին կարգի հրավիրի, որպեսզի օրինականություն հաստատվի ինստիտուտում»,- ասել է նախարարը:
Նախարարի դիտարկմամբ՝ Հայկ Դեմոյանը Ցեղասպանության ինստիտուտի ժամանակավոր պաշտոնակատարին ստիպել է, որ նա ազատման դիմում գրի և ըստ էության եկել և տնօրենի սենյակում է «բազմել»:
աղբյուր