Պատվից խոսող գեներալ, դուք խոսք տվեցիք՝ իշխանության գալով 3 օրում լուծել գե րիների վերադարձի հարցը։ Հիմա հարց… Ալիկ Գևորգյանի ՀԶՈՐ բաց նամակը

Ալիկ Գևորգյանը գրել է. Բաց նամակ Արտուր Վանեցյանին։ Կխնդրեմ տարածեք, որ հասնի հասցեատիրոջը։ Քանզի ժողովրդով որոշվել ու համերաշխության կոչ է արվել, հինա զերծ կմնամ այլատեսակ արտահայտություններից, սակայն պատասխան չստանալով իրավունք կվերապահենք անձանց և իրերը կոչել իրենց անունով։ Բազմաթիվ հարցերը մի կողմ, ունեմ ԸՆԴՀԱՄԵՆԸ 1 հարց։ Պատվից խոսող ու պատիվ պահող գեներալ, դուք մի անգամ խոսք տվեցիք, որ իշխանության գալով երեք օրվա ընթացքում կլուծեք գե րիների վերադարձի հարցը։

Այժմ ժողովրդի որոշումով և կամքով ձևավորվեց իշխանություն, որին և ակամայից դուք դարձաք օրենսդիր իշխանության մաս, եթե ձեր հնարավորություններն ու ցանկությունները ի սրտե ու անշահախնդիր էր, եթե դուք իրոք ցш վում ու տш ռապում էիք սույն ցш վալի հարցով, այդ դեպքում այժմ էլ ուշ չէ, ԳՈՐԾԵՔ Ու ԿԱՏԱՐԵՔ ձեր պատվով տված խոստումը։

Մի բան էլ իմ, ու ինձ թվում է բազմամիլիոն հայության կողմից, ձեր հնչեցրած 3 օրվան ՄԵՆՔ, մեր կողմից կավելացնենք, քանզի վեց հոգով եք ներկայացված ԱԺ֊ում, 6×3=18 օր էլ ՄԵՐ կողմից, 21 օր ժամանակ և 21֊ն էլ գիտեք ի՞նչ թիվ է, նայենք հաղթական կոմբինացիան ում ձեռքում կմնա, ձեր, թե Ժողովրդի։ Ժամանակը գնաց։

(Visited 60 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: