Պաշտպանության նախարարի եկամտի հիմնական աղբյուրները

Դավիթ Տոնոյանը նշանակվեց Պաշտպանության նախարար: Նշենք, որ վերջինիս համար ոլորտն անծանոթ չէ:

  • 1998-2004թթ. զբաղեցրել է ՆԱՏՕ-ի գործողությունների դաշնակցային հրամանատարության շտաբին կից տարբեր պաշտոններ:
  • 2004-2007թթ. – ՆԱՏՕ-ում ՀՀ ԶՈՒ ներկայացուցիչ
  • 2007-2009թթ. – ՀՀ ՊՆ միջազգային ռազմական համագործակցության և պաշտպանական ծրագրերի վարչության պետ
  • 2009-2010թթ. – ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ
  • 2010-2017թթ. – ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ

2017-2018թթ. եղել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար:

1986-1988թթ. ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում, 1992թ.-ից՝ ՀՀ զինված ուժերում է: 1992-1994թթ. ծառայել է ՀՀ ՆԳՆ համակարգում: 1994թ. զինվորական ծառայության է անցել ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության վարչությունում որպես բաժնի պետ: 1997թ. ծառայության է անցել ՀՀ ՊՆ սպառազինության վարչությունում:

Պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին, 2-րդ աստիճանի մեդալներով և 2-րդ աստիճանի շքանշանով, ՀՀ ՊՆ «Անբասիր ծառայության համար» 1-ին, 2-րդ և 3-րդ աստիճանի մեդալներով, ՀՀ ՊՆ «Վազգեն Սարգսյան», ՀՀ ՊՆ «Անդրանիկ Օզանյան» մեդալներով:

Հավելենք, որ վերջինս անկուսակցական է:

Վերջինս նույնպես հայտարարագրել է իր դրամական միջոցները:

2011 թվականի տարեկան հայտարարագրում վերջինս նշել է 3,500,000.00 ՀՀ դրամական միջոց և 5,225,244.00 ՀՀ դրամի եկամուտ:

2012 թվական4,100,000.00 ՀՀդրամ դրամական միջոցներ և 6,574,960.00 ՀՀ դրամ եկամուտ:

2013 թվական3,900,000.00 ՀՀ դրամական միջոց  և 6,762,960.00 ՀՀ դրամ եկամուտ, որը գոյացել է աշխատավարձից և կենսաթոշակից:

2014 թվական3,350,000.00 ՀՀ դրամ դրամական միջոց և 8,212,350.00 ՀՀ դրամ եկամուտ, որը գոյացել է աշխատավարձից և կենսաթոշակից:

2015 թվական. 2,800,000.00 ՀՀ դրամ դրամական միջոց և 9,638,072.00 ՀՀ դրամ եկամուտ, որը գոյացել է աշխատավարձից, կենսաթոշակից և գրականության, արվեստի կամ գիտական աշխատանքի օգտագործման կամ օգտվելու իրավունքի համար ցանկացած հեղինակային իրավունքից, ցանկացած արտոնագրից, ապրանքային նշանից, նախագծից կամ մոդելից, պլանից, գաղտնի բանաձևից կամ գործընթացից, էլեկտրոնային հաշվողական մեքենաների և տվյալների բազայի համար ծրագրերի կամ արդյունաբերական, առևտրային, գիտական սարքավորումներ օգտագործելու կամ օգտվելու համար իրավունքի կամ արդյունաբերական, կազմակերպական, առևտրային, գիտական փորձի վերաբերյալ տեղեկություն տրամադրելու համար ստացվող հատուցում (ռոյալթի) և հեղինակային վարձատրությունից:

2016 թվական. 1,800,000.00 ՀՀ դրամական միջոց և 10,691,232.00 ՀՀ դրամ եկամուտ, որը գոյացել է աշխատավարձից, կենսաթոշակից և քաղաքացիաիրավական այլ պայմանագրերից ստացված եկամուտից:

Արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնում Տոնոյանը 3 հայտարարագիր է ներկայացրել:

2017 թվականի՝ պաշտոնը ստանձնելու հայտարարագրով նախարարը հայտարարագրել է TOYOTA RAV 4 1.8 մարդատար մեքենա, 1,800,000.00 ՀՀ դրամ և 3,624,533.00 ՀՀ դրամ եկամուտ:

2017 թվականի տարեկան հայտարարագրում Տոնոյանը հայտարարագրել է TOYOTA RAV 4 1.8 մեքենա, 1,800,000.00 ՀՀ դրամ և 740,936.00 ՀՀ դրամ եկամուտ:

2018 մարտի 12-ին ներկայացված հայտարարագրում Տոնոյանը հայտարարագրել է 2,500,000.00 ՀՀ դրամ և 9,729,856.00 ՀՀ դրամ եկամուտ:

«Հայաստան 24»-ը պարբերաբար իր ընթերցողներին է ներկայացրել պաշտոնյաների էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրերը: Հավելյալ տեղեկատվություն ստանալու համար դիմել ենք նաև համացանցի օգնությանը: Պարզել ենք, որ շատերը բիզնեսներ ունեն, կոմերցիոն գործունեություն են ծավալում, կանայք պաշտոնյա ամուսիններից ավելի հարուստ են և այսպես շարունակ:

Պետք է փաստել, որ Տոնոյանի դեպքում նման հրապարակումների չհանդիպեցինք:

աղբյուրը

 

Понравилась статья? Поделиться с друзьями: