Չի կարելի անտարբեր մնալ,այլևս ժամանակ չկա,պետք է շտապել

«Աղջիկս արյան վարակ է ստացել, արյան հետ է կապված խնդիրը: Այս պահին նրան մեծ քանակությամբ անտիբիոտիկներ են տալիս: Նա միացված է արհեստական շնչառության ապարատին, զոնդով են կերակրում: Արդեն 15-րդ օրն է, որ դուստրս այս վիճակում է:

12-13 օր հիվանդանցում էինք, անընդհատ ասում էինք` կլավանա, կլավանա: Աղջկաս գիտակցությունը տեղն է, բայց քանի որ նա շատ գերակտիվ է, ամեն ինչ զգում է, նրան անընդհատ քնեցնում են դեղերով:

Փառք եմ տալիս Աստծուն, որ ուղեղը տեղն է»,- այս մասին Asekose.am-ի հետ զրույցում պատմեց 17-ամյա դերասանուհի Սեդա Շահնազարյանի մայրը` Լուսինե Յազիչյանը:

Սեդան այս պահին գտնվում է «Արմենիա» ՀԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքում: Նշենք, որ երեկվանից հաշվեհամարներ են բացվել երիտասարդ դերասանուհուն և նրա ընտանիքին` ֆինանսական աջակցություն ցուցաբերելու նպատակով:

Այն հարցին, թե մոտավորապես ինչ գումարի մասին է խոսքը, տիկին Լուսինեն նշեց.

«Դեղորայքի հետ կապված գումարները շատ-շատ են, մեզ հարազատ մարդն օրական 300-400 դոլար ծախսել է դեղորայքի վրա: Մենք էլ ենք արդեն սպառվել ենք, ծայրահեղ վիճակից ելնելով ստիպված ենք դիմել մարդկանց օգնությանը»:

Մեզ հետ զրույցում Սեդայի մայրիկը նշեց, որ պարզ չէ, թե կոնկրետ ինչն է դարձել դստեր ինքնազգացողության վատթարացման պատճառը:

«Դեռ չգիտենք, թե ինչի հետևանքով է արյան վարակ ստցել, հիմա մենք մտածում ենք միայն նրա մասին, պայքարում ենք նրան այդ վիճակից հանելու համար: Երբ արդեն այդ վիճակից դուրս գա, արդեն կիմանանք, թե ինչ է եղել»,-Asekose.am-ի հետ զրույցում ասաց Սեդայի մայրը: Աղբյուրը՝ asekose.am

Սեդային օգնելու համար բացվել են հաշվեհամարներ, կամ կարելի է անձամբ կապվել մայրիկի` Յազիչյան Լուսինեի հետ 091 69 63 24 հեռախոսահամարով: «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ «ԿՈՄԻՏԱՍ» մասնաճյուղ
ՀՀ, 0033, ք. Երևան, Կոմիտաս 3, 47 տարածք
Ստացող` Սարուխանյան Նարինե Ռոստոմի AK0657433, 17/11/10, 17/11/20
Հաշվեհամարներ` 163638007548 (AMD) /  163638007555 (USD)  / 163638007563 (EUR) /163638007571 (RU)

Понравилась статья? Поделиться с друзьями: