Ովքեր են տարածել Փաշինյանի՝ «գժի թուղթ» ունենալու կեղծ լուրը. Դանիել Իոնեսյանի սենսացիոն հայտարարությունը

Ազգային անվտանգության ծառայությունում կան մարդիկ եւ օղակներ, որոնք աշխատում են հեղափոխության արժեքների դեմ, ժողովրդավարական արժեքների դեմ եւ նույնիսկ վարչապետի դեմ:

Այս մասին այսօր` հունվարի 13-ին, Factor.am-ի հետ զրույցում ասել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ղեկավար Դանիել Իոաննիսյանը` նշելով, որ դա ավելի վառ է արտահայտված եղել նախկին ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի օրոք:

«Վանեցյանի գործունեության որոշ էպիզոդների մասին ես, օրինակ, իմացել եմ բոլորովին վերջերս, օրինակ՝ կապված Նիկոլ Փաշինյանի կեղծ, չակերտավոր ասված «գժի թղթի» հետ, որ Ռուսաստանում ինչ-որ բան է պտտվում, որ Նիկոլ Փաշինյանը ինչ-որ հոգեկան շեղումներ ունի:

Բոլորս ենք տեսել էդ կեղծ լուրը, բայց Վանեցյանի հրաժարականից հետո իմացանք, որ Վանեցյանն է տարածել, որոշ քրեական հեղինակությունների հետ միասին»,-ասաց նա:

(Visited 265 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: