Ո՞վ է Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի նոր ղեկավար Էդուարդ Աղաջանյանը.

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Էդուարդ Աղաջանյանը նշանակվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար։

Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

«Հիմք ընդունելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 13-րդ մասը՝ Էդուարդ Աղաջանյանին նշանակել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար»,-ասվում է վարչապետի որոշման մեջ։

Էդուարդ Աղաջանյանի կենսագրությունը`

Ծնվել է 1988թ. oգոստոսի 29-ին Երևանում։

2005 թ. ավարտել է «Կուպալյան» մասնավոր վարժարանը։

2012 թ. ստացել է բակալավրի կոչում՝ Մոնակոյի միջազգային համալսարանի բիզնես ադմինիստրացիայի ֆակուլտետ։

2016թ. ստացել է մագիստրոսի կոչում՝ Մոնակոյի միջազգային համալսարանի ֆինանսական ակտիվների կառավարման ֆակուլտետ։

2014 -2017թթ. զբաղվել է անհատ ձեռնարկատիրությամբ՝ հանրային սննդի կազմակերպման ոլորտում։

Աղբյուր՝ Zham.am

Понравилась статья? Поделиться с друзьями: