Շուշիի մատույցներից հանվել է շուրջ 150 հայ զինծառայողի մարմին, հարյուրավոր մարմիններ գտնվում են մարտադաշտերում. Արայիկ Հարությունյան

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հերթական ծանր օրերից մեկն է ունեցել, այս մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում:
«Այո՛, թեև կարողացել ենք փրկել Հայրենիքի մի մասը և հազարավոր կյանքեր, սակայն մարդկային ու տարածքային մեծ կորուստներ ենք ունեցել, ինչի մասին ևս մեկ անգամ վկայեցին Շուշիի մատույցներից այս օրերին հանած շուրջ 150 հայ զինծառայողների մարմինները, ամեն մեկը՝ մեկ օջախի և ողջ Հայրենիքի ճրագ: Դեռևս հարյուրավոր մարմիններ գտնվում են մարտադաշտերում՝ իրենց հարազատներին ու ամբողջ ժողովրդին պահելով անորոշության ու ցավի մեջ: Այս օրերին ես ինքս մեծ ժամանակ եմ տրամադրում զոհերի ու անհայտ կորածների հարազատներին՝ իրենց ցավը սփոփելով և համատեղ փնտրելով մեր նահատակ եղբայրներին:

(Visited 2 130 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: