Ինչպես հայտնի է, այսօր՝ մայիսի 14-ին, Սոչիում տեղի է ունենալու ԵԱՏՄանդամ պետությունների առաջնորդների հանդիպումը, որին մասնակցելու է նաեւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ինչպես հայտնում է EDaily-ն, դեռ երեկ ուշ երեկոյան Հարավային Ռուսաստան մեկնած Նիկոլ Փաշինյանին չափազանց ջերմ ընդունելություն են կազմակերպել Սոչիի եւ հարակից բնակավայրերի հայ համայնքները: Հայաստանի վարչապետը իր թիմակիցների եւ Ռուսաստանում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Վարդան Տողանյանի ուղեկցությամբ ժամանել է Սոչիի Ս. Գրիգոր Լուսավորիչ առաքելական եկեղեցի, որտեղ էլ տեղի է ունեցել ինքնաբուխ հավաք: Հայաստանի վարչապետը դիմել է հավաքվածներին եւ ասել, որ շատ շնորհակալ են եղբայրական Ռուսաստանին այն պայմանների համար, որ ստեղծված են խաղաղ կյանքի եւ ստեղծագործ աշխատանքի համար, սակայն արդեն ժամանակն է, որպեսզի հայերը վերադառնան տուն, եւ իրենք աշխատելու են այն հարցի շուրջ, որպեսզի հայերը վերադառնան ազատ Հայաստան: Նիկոլ Փաշինյանը նաեւ կոչ է արել տեղի հայ գործարարներին, առանց մտվախությունների, անվարան կերպով ներդրումներ կատարել Հայաստանի տնտեսությունում:
ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՆՔ ԵՂԲԱՅՐԱԿԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ, ՍԱԿԱՅՆ ՏՈՒՆ ՎԵՐԱԴԱՌՆԱԼՈՒ ԺԱՄԱՆԱԿՆ Է. ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ
