«Շարունակելու ենք աջակցել Հայաստանին». Անգելա Մերկելը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Գերմանիայի Դաշնային Հանրապետության դաշնային կանցլեր Անգելա Մերկելը: Ուղերձում մասնավորապես ասված է.

«Հարգարժա՛ն պարոն վարչապետ,

Սրտանց շնորհավորում եմ Ձեզ ընտրվելու կապակցությամբ:

Որպես հուսալի գործընկեր՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետությունը շարունակելու է աջակցել Հայաստանի Հանրապետությանը արդիականցման եւ բարեփոխումների իրականցման ընթացքում եւ ջանքեր է գործադրելու՝ երկկողմ բարեկամական հարաբերությունները խորացնելու, ինչպես նաեւ տարածաշրջանի խաղաղ զարգացման ուղղությամբ:

Մեծապես ողջունում եմ, որ վերջին օրերի եւ շաբաթների քաղաքական գործընթացների բոլոր մասնակիցները դրսեւորեցին պատասխանատվության բարձր զգացում՝ ի բարօրություն հայ ժողովրդի:

Կառավարության ձեւավորման եւ Ձեր պաշտոնավարման ընթացքում մաղթում եմ Ձեզ հաջողություն եւ ամենայն բարիք»:

Понравилась статья? Поделиться с друзьями: