Երեկ երեկոյան Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Նրանք ովքեր ուզում են արհեստական թանկացումներով ապացուցել, թե ապօրինությունն ավելի լավ է, քան օրինականությունը, շատ արագ իրենց վրա կզգան օրինականության համոզիչ ուժը:
Բոյկոտեք թալանչիներին եւ կոռուպցիոներներներին»:
Հիշեցնենք,որ արդեն մի քանի օր է,ինչ ԱԱԾ լուրջ ստուգումներ է կատարում ԱԺ պատգամավոր,գործարար Սամվել Ալեքսանյանին պատկանող խանութներում ու գործարաններում։
Արդեն իսկ երեկվանից Սամվել Ալեքսանյանին պատկանող «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցում գրանցվել է մսամթերքի ռեկորդային գին,ինչին ի պատասխան հետևել է վարչապետի այս հայտարարությունը։