Նիկոլ Փաշինյանը Կարեն Կարապետյանին հրավիրեց Մարիոթ հյուրանոց՝ բանակցելու

Հանրապետության հրապարակում հանրահավաքի ժամանակ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ինչպես և նախկինում, իրենք պատրաստակամություն են հայտնում շարունակել բանակցային գործընթացը իրենց  առաջարկած օրակարգի շրջանակներում:

Փաշինյանը հայտարարեց, որ վաղը՝ ժամը 12։00-ին, Կարեն Կարապետյանին հրավիրում է «Մարիոթ» հյուրանոց՝ սկսելու բանակցային գործընթացի երկրորդ փուլը։

Սակայն նա նշեց, որ  կա մեկ կոնկրետ պայման. Կարեն Կարապետյանի հետ բանակցությունը, ինչպես Սերժ Սարգսյանի հետ, ծայրից ծայր պետք է լինի լրագրողների ներկայությամբ, որ հանրությունը տեղյակ լինի, թե ինչ են քննարկում:

«Մենք ՀՀԿ-ի հետ փակ դռների հետևում չենք բանակցելու, այլ ժողովրդի աչքի առաջ», -ասաց նա:

Понравилась статья? Поделиться с друзьями: