«Ելք» խմբակցության պատգամավոր, ժողովրդի կողմից առաջադրված վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն ընտրվեց Հայաստանի վարչապետ։
Ազգային ժողովում կայացած հատուկ նիստում Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը կողմ են քվեարկել 59 պատգամավորներ, դեմ են քվեարկել 42 պատգամավորներ։