Եթե պարզվի, որ կառավարության որևէ անդամ օրենքի խախտմամբ խուսափել է բանակից, ապա նա տեղում կազատվի աշխատանքից։
Այս մասին այսօր ԱԺ-ում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանի՝ կառավարության անդամների մեծամասնության բանակում ծառայած չլինելու հարցին։
«Ես ինքս էլ ժամկետային զինվորական ծառայություն չեմ անցել, որովհետև 1991 թվականի օրենքով ինձ պետությունն ուղղակի բանակ չի տարել, ասել է՝ քեզ ազատում ենք բանակից, դու գնա զբաղվի ուրիշ գործով, որովհետև եթե 2 ավագ եղբայրներս ծառայել էին բանակում, երրորդին չէին տանում։
Կա երկու ռեժիմ, մեկն այն է, որ մարդը գնացել է, փողով խնդիր է լուծել, որ բանակ չգնա, մյուսը՝ որ պետությունն ասել է՝ հարգելի քաղաքացի, այս իրավիճակում մենք ուզում ենք, որ դու ոչ թե գնաս բանակ, այլ գնաս զբաղվես ուրիշ գործով։