Մխիթարյանն իր ավտոմեքենան նվիրել է վիրավոր և հաշմանդամ զինծառայողների վերականգնողական կենտրոնին

Մարտի 24-ին եւ 27-ին Երեւանում էստոնիայի եւ Լիտվիայի հետ կայանալիք ընկերական հանդիպումներին նախապատրաստվելու համար հայրենիք ժամանած՝ ֆուտբոլի հայաստանի հավաքականի ավագ, Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան  Հենրիխ Մխիթարյանն այսօր այցելել է Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան, հանդիպել ուսանողների, բժշկական անձնակազմի հետ, տեղեկացնում են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից

Այցի հիմնական նպատակը վիրավոր և հաշմանդամ զինծառայողների հետ հանդիպումն էր:

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի ուղեկցությամբ Հենրիխ Մխիթարյանը ծանոթացել է համալսարանի տարածքում գործող վիրավոր և հաշմանդամ զինծառայողների վերականգնողական կենտրոնի պայմաններին, զրուցել հիվանդների, ուսանողների հետ:

Հենրիխ Մխիթարյանը 2017 թվականի Հայաստանի 10 լավագույն մարզիկների ցուցակում ընդգրկվելու համար ստացած ավտոմեքենան նվիրաբերել է վիրավոր և հաշմանդամ զինծառայողների վերականգնողական կենտրոնին:

աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями: