Այսօր Կառավարության նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հանձնարարականը տրվել է։ ՀՀ բնապահպանության նախարարը խնդրել է վարչապետի հանձնարարականը՝ հանքարդյունաբերության ոլորտում ստուգումներ կազմակերպելու համար (28 հանք շահագործող կազմակերպության)
Վարչապետն ասաց, որ հանքարդյունաբերության ոլորտի օրենսդրությունը պետք է համապատասխանեցվի բնապահպանության ոլորտի օրենսդրությանը և այստեղ երկրորդ կարծիք լինել չի կարող:
Գործադիրի ղեկավարն այս հարցում խնդրեց բնապահպանական կազմակերպությունների, ակտիվիստների ակտիվ համագործակցությունը:
Վարչապետն ավելացրեց նաև, որ ստուգումները պետք է անցկացնել թափանցիկ և այս հարցում կոմպորմիսներ չեն լինելու և արդեն հայտարարվել է, որ մի քանի միլիոն չվճարված հարկերը պետք է վերադարձնել բյուջե:
աղբյուրը