Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս Արամ Ա-ն հեռախոսազրույց է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, այս մասին տեղեկացանք Մեծի Տանն Կիլիկիոյ տարածած մամուլի հաղորդագրությունից:
«16 Մայիս 2018-ի առաւօտուն, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը հեռաձայնային խօսակցութիւն ունեցաւ Հայաստանի վարչապետ Տիար Նիկոլ Փաշինեանի հետ։ Վեհափառ Հայրապետը շնորհաւորեց վարչապետը իր ընտրութեան առիթով, ողջունեց նորակազմ կառավարութիւնը, եւ յաջողութիւն մաղթեց վարչապետին ի սպաս Հայաստանի առաւել ծաղկման ու հզօրացման», — ասված է Մեծի Տանն Կիլիկիոյ տարածած հաղորդագրության մեջ։