Մարզերի որոշ բնակավայրերի գազամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ նոր բաժանորդի գազասպառման համակարգը գործող ցանցին ներմիացման աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 10-ին ժամը 11:00-ից մինչև ժամը 15:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Չկալով, Դեբեդ բնակավայրերի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը:

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 11-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Կոտայքի մարզի Գողթ, Գեղարդ բնակավայրերի գազասպառողների,

ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն՝ Լոռու մարզի Դսեղ բնակավայրի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների,

ժամը 09:30-ից մինչև ժամը 18:00-ն՝ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի Համբարձումյան, Երևանյան փողոցների գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը:

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները:

Գազամատակարարման պլանային և վթարային դադարեցումների մասին տեղեկատվություն ստանալու համար բաժանորդագրվեք «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Telegram-ի ալիքին՝ https://t.me/gazpromarmenianotice։

Понравилась статья? Поделиться с друзьями: