Մարդ եղեք, բժիշկ եք վերջապես

Փաստորեն Արա Մինասյանը ավելի խելամիտ բժիշկ ու մարդ դուրս եկավ, քան իր համար ցույց կատարող անձանց մի մասը:

Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արա Մինասյանը դիմել է բուժկենտրոնի աշխատակիցներին՝ կոչ անելով հրաժարվել վաղը հանրահավաք անելու ծրագրից:

Մինասյանը իր հայտարարության մեջ նաև նշել է, որ դիմելու է վարչապետի անձնակազմին, որպեսզի նրանց օգնությամբ հանդիպի վարչապետի հետ և քննարկեն բոլոր հարցերը:

«Սիրելի գործընկերներ, Ձեզ դիմում եմ խնդրանքով. խնդրում եմ դադարեցրե՛ք բողոքի գործությունները, մի՛ տրվեք էմոցիաներին, վերադարձեց աշխատանքի և ապահովեք բուժկենտրոնի բնականոն աշխատանքը: Մեզ հազարավոր հիվանդներ են սպասում, որոնք չպետք է տուժեն մեր շուրջ ստեղծված իրավիճակից: Հուսով եմ՝ խնդրանքս չեք մերժի և վաղվանից «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ»-ը կաշխատի առանց ընդմիջումների»:Գրված է հայտարարության մեջ:

Բժշկական կենտրոնի բժիշկները, որոնցից շատերը զուտ անձնական շահի համար էին փողոց դուրս եկել, տեսնես ինչպես էին զգում իրենց, երբ շենքում բուժվող հիվանդները այդ պահին իրենց կարիքը ունեն: Մարդ եղեք, բժիշկ եք վերջապես:

Աշոտ Ասատրյան

Նյութի աղբյուրը՝ Ֆեյսբուք

Понравилась статья? Поделиться с друзьями: