Մասնակի փլուզվել է «Սուրմալու» առևտրի կենտրոնի վնասված հատվածը. կան տուժածներ (տեսանյութ)

Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 17:45-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնի վնասված շինությունը մասնակի փլուզվել է։

ԱԻՆ լրատվական ծառայության հաղորդագրության համաձայն՝ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Այլ տեղեկատվություն առայժմ չի հաղորդվում:

Նշենք, որ համացանցում արդեն իսկ հայտնվել է տեսանյութ փլուզման վայրից: Տեսանյութում հնչող մեկնաբանությունների համաձայն՝ կա 3 տուժած, որոնք թեթև վիրավորումներ են ստացել:

աղբյուր

(Visited 28 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: