«Ճտճտոց է գալիս». ինչ նոր կարգավորում է ավելացել «Ֆեյսբուք»-ում

Մի քանի օր է՝ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում նոր կարգավորում է գործում. լրահոսը թարմացնելիս այն ամեն անգամ ուղեկցվում է հատուկ ձայնով՝ «ծլնգոցով»:

Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանի խոսքով՝ դրանում առանձնահատուկ ոչ մի բան չկա, դիզայն է պարզապես:

««ԼիքդԻն»-ում էլ լայքում ես՝ ծլնգոց է գալիս: Հավելվածի արտաքին տեսքի ինչ-որ փոփոխություն է, չեմ կարծում, որ ինչ-որ առանձնահատուկ բան կա»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց նա:

Հարցին, թե սա կարող է նպաստել, որ, օրինակ, հասարակական տրանսպորտում բոլորն այդքան «ակտիվ» չլինեն «Ֆեյսբուք»-ում և չթարմացնեն իրենց էջերը, Մարտիրոսյանը պատասխանեց. «Ինչո՞ւ եք կարծում, որ էդ ծլնգոցը մարդկանց կկանգնեցնի, կամ «Ֆեյսբուք»-ի ինչի՞ն է պետք, որ մարդիկ տրանսպորտում չմտնեն «Ֆեյսբուք» կամ չթարմացնեն իրենց էջը, հակառակը: Այֆոնը ճտճտոց ունի, երբ որ տառերն ենք տպում, երբևէ հարց առաջացել է՝ ինչո՞ւ է ճտճտում, նույնն էլ՝ այս դեպքում, դիզայն է ուղղակի՝ ձայնային հատվածով»:

աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями: