«Հրապարակ»․ Արտակարգ դրություն բուժհաստատություններում

«Հրապարակ» թերթը գրում է․

Փաշինյանի կառավարության օպերացիան՝ կոռուպցիան արմատախիլ անելու մասին, ուսհաստատություններից բացի ընդգրկել է նաեւ բուժհաստատությունները, մասնավորապես՝ պոլիկլինիկաները: Մի քանի օր առաջ «Ելքն» այցելել է պոլիկլինիկա՝ բացահայտումներ անելու: Որոշ դեպքերում նրանց «օգնել» են աշխատակիցները, ովքեր հոգնել են ապօրինություններից եւ ավելի համարձակ դարձել:

Երեւանի մյուս պոլիկլինիկաներում այս օրերին արտակարգ դրություն է հայտարարվել՝ կազմ-պատրաստ սպասում են «անկոչ» հյուրերին, փաստաթղթերն են ուղղում, մաքրություն անում, պոտենցիալ գործ տվող աշխատակիցներին սիրաշահում: Շատ տեղերում վախի մթնոլորտ է, իսկ պոլիկլինիկաների տարեց աշխատակիցները լարվածությունից ապրումներ եւ առողջական խնդիրներ են ունենում:

Понравилась статья? Поделиться с друзьями: