ՀՐԱՄԱՆԱՏԱՐԻ ՖԵՅՍԲՈՒՔՅԱՆ ԷՋՈՒՄ ԺԱՄԵՐ ԱՌԱՋ ԳՐԱՌՈՒՄ Է ԱՐՎԵԼ․․․

Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդի ձեռնարկած հարձակմանն առաջինը բախվողներից մեկը հյուսիսարեւելյան ուղղությամբ տեղակայված խրամատի տղաներն էին: Արմենակ Ուրֆանյանին ու իր անձնակազմին հաջողվեց երկու անգամ ետ մղել հակառակորդին, բայց թշնամու երրորդ փորձն իր հետ բերեց ուժերի գերազանցող ճնշում: Հասկանալով ուժերի ու տվյալ պահին առկա զինտեխնիկայի անհավասար պայքարին հաջորդող չարիքը` Ուրֆանյանն անձնակազմին հրամայեց հետ քաշվել`միայնակ շարունակելով մարտն ու խոցելով թշնամու մեկ տանկ, մեկ տասնյակից ավել զինվոր: Հակառակորդի երրորդ գրոհի ժամանակ, արկի պայթյունից, վիրավորվեց ու զոհվեց կապիտան Արմենակ Ուրֆանյանը…

Բացում եմ հրամանատարի ֆեյսբուքյան էջը։ Ընդամենը ժամեր առաջ մի փոքրիկ բանաստեղծություն է դրվել՝ Արմենակ Ուրֆանյանի անունով։

Արմենակ Ուրֆանյան

14 hrs ·

Վաղը կհանդիպենք.

Վաղը կրկին արևը կծագի Հայոց աշխարհի լեռներից.

Գնեցինք արևը թանկ գնով,

Արյուն տվինք շիթերով տաք.

Բայց չմեռանք…

Մի լար Մամ.

Սուրբերը մահ չունեն։

ՀԳ Իսկ լուսանկարի տակ գրված է․

Արմենակ Ուրֆանյան

Հայրենիքը սկսվում է մոր սրտիցից, արցունքից, սիրուց ու նրանց որդիների թափած արյունից…

Հասմիկ Բաբաջանյան

աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями: